Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումը` հավանության արժանացնել կենսաթոշակային բարեփոխումների նախագիծը, Փարիզում տարերային բողոքի ակցիաների էհանգեցրել։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Սկզբում ցուցարարները հավաքվել են Փարիզի քաղաքապետարանի դիմաց, ապա ցրվել քաղաքով մեկ` քաոսային իրավիճակ առաջացնելով։ Նրանք շրջել են փողոցներով, այրել աղբամանները, կոտրել խանութների ցուցափեղկերը։
Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների նկատմամբ։ Մի քանի խաչմերուկներում ոստիկանները, այսպես ասած, շրջափակել և օղակի մեջ են վերցրել ցուցարարներին՝ արգելափակելով նրանց: Հրշեջ բրիգադներ են աշխատել բռնկված խոշոր հրդեհներ մարելու համար։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը մարտի 16-ին օգտվել է Սահմանադրության 49.3-րդ հոդվածից, որպեսզի երկրում կենսաթոշակային տարիքը 62-ից մինչև 64 տարեկան բարձրացնելու օրինագիծն անցկացնի առանց խորհրդարանում քվեարկության, ինչը հանգեցրել է երկրում բողոքի ակցիաների ավելացման։ Այսօր էլ Սահմանադրական խորհուրդը հավանություն է տվել օրինագծի առանցքային հոդվածին, որը ենթադրում է Ֆրանսիայում կենսաթոշակային տարիքի աստիճանական բարձրացում 62-ից 64 տարեկան` մինչև 2030 թվականը: