Հայաստանը կարող է հավակնել 2024թ.–ի ծանրամարտի ԱԱ հյուրընկալելուն. IFW նախագահ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մուհամմեդ Ջալուդին ու Անտոնիո Կոնֆլիտտիին
Հայաստանը առաջնությունը հյուրընկալելու հայտն արդեն ներկայացրել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Հաշվի առնելով կուտակված փորձը՝ Հայաստանը կարող է հավակնել Ծանրամարտի աշխարհի 2024թ.–ի առաջնությունը հյուրընկալելուն, հայտարարել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամմեդ Ջալուդին։ Նրան ու Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտտիին ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Հայաստանը Ծանրամարտի աշխարհի 2024թ.–ի առաջնությունը հյուրընկալելու հայտն արդեն ներկայացրել է։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մուհամմեդ Ջալուդին ու Անտոնիո Կոնֆլիտտիին
Վարչապետը, ողջունելով երկու ֆեդերացիաների նախագահներին, նշել է, որ Հայաստանը պատվով է հյուրընկալում Ծանրամարտի Եվրոպայի 2023թ. առաջնությունը և շնորհակալ է Ծանրամարտի միջազգային և Եվրոպայի ֆեդերացիաներին՝ այդ գաղափարին աջակցելու համար:
Զրուցակիցները քննարկել են ծանրամարտի և ընդհանրապես սպորտի մասսայականացմանն առնչվող հարցեր: Վարչապետն ընդգծել է, որ սպորտի զարգացումը, առողջ ապրելակերպի խրախուսումը ռազմավարական ուղղություն է Հայաստանի կառավարության համար, և այդ ուղղությամբ իրականացվում են թիրախային բարեփոխումներ ու ծրագրեր:
Հիշեցնենք՝ ապրիլի 15-23-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի Ծանրամարտի Եվրոպայի 2023թ. առաջնությունը։ Հանդիսավոր բացումը նախատեսված է այսօր՝ ապրիլի 14-ին։