ԵՐԵՎԱՆ,14 ապրիլի — Sputnik. Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի ավիացիան ձմեռային շրջանի ստուգատեսի ընթացքում ոչնչացրել է պայմանական հակառակորդի օդանավակայանը։ Տեղեկությունը հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Վարժանքներին մասնակցել են ռազմատրանսպորտային Մի-8ՄՏՎ-5 և բանակային ավիացիայի Կա-52 հետախուզական-հարվածային ուղղաթիռների անձնակազմերը Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի օպերատիվ-մարտավարական ավիացիայի բազմաթիրախային ՄիԳ-29 կործանիչների օդաչուների հետ փոխգործակցությամբ:
«Ուղղաթիռների անձնակազմերը ուսումնամարտական թռիչքներ են իրականացրել դեպի պայմանական հակառակորդի օդանավակայանի տեղակայման վայր, որտեղ ոչնչացրել են ավիացիոն տեխնիկան, օդանավակայանի ենթակառուցվածքի օբյեկտները, ինչպես նաև թռիչքուղին», - նշված է հաղորդագրության մեջ:
Հարավային ռազմական օկրուգի օդաչուները մշակել են նաև բարդ և բարձրագույն օդավարության տարրեր:
Ուսումնամարտական թռիչքներին մասնակցել են թռիչքային և ինժեներատեխնիկական կազմի ավելի քան 180 զինծառայողներ, գործի են դրվել շուրջ 40 միավոր ռազմական և Հատուկ տեխնիկա, այդ թվում՝ բանակային ավիացիայի Մի-8ՄՏՎ-5, Կա-52 ուղղաթիռներ և օպերատիվ-մարտավարական ավիացիայի ՄիԳ-29 ինքնաթիռներ: