ԱՊՀ-ի արտգործնախարարները պատրաստվում են Սամարղանդում կայանալիք նիստին

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել է Սամարղանդ:
Sputnik
ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու համար Սամարղանդի Կոնգրես-կենտրոն են ժամանել Համագործակցության երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ուզբեկստանը:
Տեսանյութում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևն են:
Գագաթնաժողովի օրակարգում 10 հարց կա, որոնք վերաբերում են ԱՊՀ տարածքում փոխգործակցության տարբեր ոլորտներին Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակելու միջազգային, տարածաշրջանային հրատապ թեմաների շուրջ։
Անկախ Պետությունների Համագործակցությունը ստեղծվել է ԽՍՀՄ–ի փլուզումից հետո` 1991 թվականի դեկտեմբերին։ Հիմնադիրներն են Ռուսաստանը, Բելառուսը և Ուկրաինան։ Միջազգային միավորման կազմում են նաև Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը:
2023 թվականին ԱՊՀ նախագահող երկիրը Ղրղզստանն է։