5-7 աստիճանով կցրտի. եղանակի տեսություն

Արխիվային լուսանկար
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 12-14, երեկոյան՝ 7-9 աստիճան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 14-ին շրջանների զգալի մասում, 17-18-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և ամպրոպ։ Ապրիլի 14-ին լեռնային առանձին շրջաններում տեղումները սպասվում են թաց ձյան տեսքով։ Ապրիլի 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Եղանակի տեսություն
Քամին՝ արևմտյան՝ 4-6 մ/վ, 14-15-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 14-ի գիշերն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, 15-16-ը նույնքան կբարձրանա։
Երևանում ապրիլի 14-ին սպասվում է, 17-18-ի երեկոյան ժամերին հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Ապրիլի 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 12-14, երեկոյան՝ 7-9 աստիճան։