Սյունիքում սպանել են ԶՊՄԿ-ի 57-ամյա պահնորդին

ԶՊՄԿ. Արխիվային լուսանկար
Նախնական վարկածով` սպանությունը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,13 ապրիլի — Sputnik. Ապրիլի 12-ին հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Sputnik Արմենիային ԶՊՄԿ–ից հաստատեցին, որ սպանվածը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» աշխատակից, Սյունիքի բնակիչ 57-ամյա Հայրապետ Մելիքսեթյանն է։
Նախնական վարկածով` սպանությունը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` դիակի զննությամբ մարմնի վրա հայտնաբերվել է հրազենային 6 վնասվածք, այդ թվում գլխի և որովայնի հատվածում:
Փաստի առթիվ սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: