Մհեր Գրիգորյանը և Էրին ՄակՔին քննարկել են համագործակցության խորացման հնարավորությունները

Մհեր Գրիգորյանը և Էրին ՄակՔին
Երկու կողմերն ընդգծել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ արդյունավետ համագործակցությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարչի տեղակալ Էրին ՄակՔին քննարկել են տարբեր բնագավառներում համագործակցության խորացման հնարավորությունները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարությունը` հավելելով, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունում կայացել է Գրիգորյանի հանդիպումը ՄակՔիի հետ։
Երկու կողմերն ընդգծել են ԱՄՆ ՄԶԳ հետ արդյունավետ համագործակցությունը և Գործակալության ներգրավվածությունը Հայաստանում։
Մհեր Գրիգորյանը ջրային ոլորտին վերաբերող հարցեր է քննարկել ՀԲ–ի ներկայացուցիչների հետ
Փոխվարչապետ Գրիգորյանը և Էրին ՄակՔին մտքեր են փոխանակել երկրում ՄԶԳ ծրագրի ընթացքի վերաբերյալ։
Հիշեցնենք՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գործուղվել է ԱՄՆ ապրիլի 7-15-ը՝ Վաշինգտոնում Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի գարնանային հանդիպումներին մասնակցելու համար: