Կցրտի, անձրև և ամպրոպ կլինի. եղանակի տեսություն

Անձրև Կոտայքում. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից» զգուշացնում են, որ ապրիլի 13-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:
Ապրիլի 13-14-ը լեռնային առանձին շրջաններում տեղումները սպասվում են թաց ձյան տեսքով։ Ապրիլի 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը 13-ին, 14-ի գիշերն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում ապրիլի 13-14-ը, ժամանակ առ ժամանակ, սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ապրիլի 12-13-ը քամու ուժգնացում` 17-20 մ/վ արագությամբ։ Ապրիլի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում ապրիլի 13–ի գիշերը եղել է 8-10 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +11...+13 աստիճան։