Հոլանդական ակումբն այլևս հետաքրքրված չէ Սպերցյանով

Հայաստանի համավաքականի ֆուտբոլիստին հավակնում է իտալական ակումբներից մեկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի - Sputnik. Հոլանդական «Ֆեյենորդ» ակումբն այլևս չի դիտարկում «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը։ Տեղեկությունը հայտնում է Sport24-ը։
«Ֆեյենորդը» 22-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր էր ցանկանում կնքել 2023 թվականի ամռանը, բայց Սպերցյանը հասկացրել է, որ մտադիր է ևս մեկ մրցաշրջան մնալ «Կրասնոդարում»:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հոլանդական ակումբը տրանսֆերային շուկայում այլ ֆուտբոլիստների տարբերակներ է դիտարկում, իսկ Սպերցյանի ծառայություններով շարունակում է հետաքրքրվել «Ֆիորենտինան»։
Էդուարդ Սպերցյանը ծնվել է 2000 թվականին, «Կրասնոդարի» ակադեմիայի սան է: 2019 թվականից հանդես է գալիս «Կրասնոդարի» հիմնական կազմում:
Էդուարդ Սպերցյանն ուզում է խաղալ Եվրոպայում
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմին Սպերցյանը միացել է 2021 թվականին, նորամուտը հավաքականում նշել է Հայաստան-Ռումինիա խաղում ու խփել առաջին գոլը։
Ընդհանուր առմամբ նա ազգային հավաքականում անցկացրել է 13 հանդիպում, խփել 3 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։