Ձյուն է տեղում Շիրակի և Արագածոտնի որոշ հատվածներում

Ձնապատ ճանապարհ. Արխիվային լուսանկար
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի - Sputnik. Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին, Աշոցքի, Ապարանի և Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն:
Sputnik Արմենիայի Գյումրու թղթակիցն էլ հայտնում է, որ Գյումրի քաղաքում տեղում է կարկուտ։
Հայտնում են նաև, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Կցրտի, անձրև և ամպրոպ կլինի. եղանակի տեսություն