Գյումրիում կորած քարտից հեշտությամբ գումար են կանխիկացրել. ոստիկանությունը զգուշացնում է

Ոստիկանները ձեռնարկում են միջոցառումներ կնոջ քարտը հայտնաբերելու և գողոնը տուժածին վերադարձնելու ուղղությամբ:
Sputnik
Գյումրիում կորած քարտից դրամ են կանխիկացել, քանի որ գաղտնանիշը եղել է քարտի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ապրիլի 5-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում հաղորդում է տվել գյումրեցի մի կին: Նա հայտնել է, որ Շիրակացու փողոցում կորցրել է բանկային քարտը, որից կանխիկացրել են 160 հազար դրամ:
Քննչականը փնտրում է միկրոավտոբուսից գողացած քարտով գումար կանխիկացնողին. լուսանկար
Օրեր տևած բազմաբնույթ միջոցառումների արդյունքում, ի վերջո, պարզվել է, որ կնոջ քարտից գումարը կանխիկացրել է Սարագյուղի 29-ամյա մի բնակիչ:
Երիտասարդը հրավիրվել է ոստիկանության բաժին և խոստովանել, որ քարտը գտել ու գումարը կանխիկացրել է ինքը: Ընդ որում, կանխիկացրել է շատ հեշտ, քանի որ կինը թղթի վրա գրված կոդը կցել էր քարտին:
«Բազմիցս զգուշացրել ենք քարտի հետ չպահել գաղտնանիշը, և այս դեպքն էլ հերթական համոզիչ փաստարկն է, թե ինչու պետք չէ այդպես վարվել»–ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Կումայրիի ոստիկանները ձեռնարկում են միջոցառումներ կնոջ քարտը հայտնաբերելու և գողոնը տուժածին վերադարձնելու ուղղությամբ:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Տեսախցիկը նկարել է Երևանում գողացած քարտով գումար կանխիկացրած տղամարդուն. լուսանկար