Երևան–Երասխ ճանապարհին ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է

Երևան–Երասխ ճանապարհին ավտոմեքենա է այրվել
Ավտոմեքենայում բռնկված հրդեհը մեկուսացվել է 14։00-ին, 5 րոպե հետո մարվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Երևան–Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ–ի աջակողմյան հատվածում «VAZ-2109» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին, ինչի հետևանքով բռնկվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Երևան–Երասխ ճանապարհին ավտոմեքենա է այրվել
Միջադեպի մասին ահազանգը ստացվել է ապրիլի 12-ին, ժամը 13:49-ին։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության մարզային և Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ:
«Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ-ի աջակողմյան հատվածում «VAZ-2109» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ս. Կ., ծնված 1958 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, ինչի հետևանքով ավտոմեքենան բռնկվել է»,– ասված է հաղորդագրությունում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:00-ին, մարվել՝ 14:05-ին: Այրվել է ավտոմեքենայի սրահը. վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:
Երևան–Երասխ ճանապարհին ավտոմեքենա է այրվել