Անկարայում բնակելի շենքում պայթյուն է որոտացել, կան տուժածներ

Անկարա
Դեպքի վայրում ոստիկաներ, հրշեջներ և շտապօգնության բրիգադներ են աշխատում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Անկարայում բնակելի շենքում պայթյուն է որոտացել, կան տուժածներ։ Այս մասին հայտնում է Habertürk հեռուստաալիքը։
Ստացված տեղեկությունների համաձայն` բազմաբնակարանային տան երրորդ հարկում չպարզված պատճառներով պայթյուն է որոտացել։
«Ահազանգ ստանալուց հետո դեպքի վայր են ուղարկվել ոստիկանության աշխատակիցներ, հրշեջներ և բժշկական բրիգադներ։ Տվյալ ու հարակից բնակարանների պատերը փլուզվել են, բացի այդ՝ վնասվել են բնակելի տան մոտ կայանած մի քանի ավտոմեքենաներ», – փոխանցում է հեռուստաալիքը։
Տուժածներից մեկը հիվանդանոց է տեղափոխվել։