ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել «Յունարմիայի» դեմ

Պատժամիջոցներ են սահմանվում նաև «Կրիմպատրիոտցենտրի» նկատմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների ցանկում ներառել է «Յունարմիա» համառուսաստանյան ռազմահայրենասիրական շարժումը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությանը։
«Յունարմիայից» բացի, ինչպես իր հերթին հայտնել է ԱՄՆ Պետական դեպարտամենտը, պատժամիջոցներ են սահմանվում «Կրիմպատրիոտցենտրի» դեմ։
Չինաստանը Թայվանի պատճառով պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան 2 կազմակերպության նկատմամբ
Երկու կազմակերպություններն էլ, ինչպես պատժամիջոցների սահմանման կապակցությամբ հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, իրականացնում են «Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խաթարում` դպրոցականների ռազմականացման և գաղափարախոսականացման միջոցով»: