Վարդենիկում 20-ամյա ուղևորը թմրամիջոց էր հյուրասիրել 21-ամյա վարորդին

Երիտասարդները ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Մարտունու բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի - Sputnik. Ապրիլի 10-ի երեկոյան պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ոստիկանները Վարդենիկ գյուղում ծառայություն իրականացնելիս ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։
Տեղեկությունը հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։
Վաղաշեն գյուղի 21-ամյա բնակչի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայում շուրջ 6 գրամ մարիխուանայի նմանվող զանգված ու կաթուցիչներ են հայտնաբերվել։ 20-ամյա ուղևորի խոսքով՝ հայտնաբերված թմրամիջոցն իրենն է, հյուրասիրել էր վարորդին։
Երիտասարդները ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Մարտունու բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։