Կտաքանա, բայց անձրև ու քամի կլինի. եղանակի տեսություն

Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցին. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 11-14-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում 11-13-ը հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը»։

Քամին հարավարևելյան է՝ 3-5 մ/վ արագությամբ, 11-13-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով, 13-14-ն աստիճանաբար նույնքան կնվազի։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում ևս ապրիլի 11-14-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 14-17 մ/վ արագությամբ։ Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում ապրիլի 11–ի գիշերը եղել է 8-10 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +18....+20 աստիճան։