ԵՐԵՎԱՆ,11 ապրիլի – Sputnik. Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի օպերատիվ-մարտավարական ավիացիայի զինծառայողները օդային մարտի ընթացքում խոցել են պայմանական հակառակորդի թիրախները, ոչնչացրել ԱԹՍ-ի թիրախները և հատուկ հանձնարարություններ կատարել ուսուցման ձմեռային շրջանի ստուգողական ստուգման շրջանակում։ Տեղեկությունը հայտնում է օկրուգի մամուլի ծառայությունը:
ՄիԳ-29 կործանիչների օդաչուներն ուսումնամարտական թռիչքների ընթացքում կատարել են օդային մարտ վարելու հնարքներ, օդաչուների և անօդաչու սարքերի որսումև խոցում, ինչպես նաև պայմանական հակառակորդի ինքնաթիռների հարձակումից խուսափում:
Ուսումնամարտական թռիչքներին ներգրավվել են ռուսական ռազմակայանի ավելի քան 130 զինծառայող, գործի են դրվել շուրջ 25 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում՝ ՄիԳ-29 բազմաթիրախային կործանիչներ:
Հայաստանում ՀՌՕ ռազմակայանի ինժեներական զորքերի ստորաբաժանումների մասնագետները Ալագյազ բարձրլեռնային զորավարժարանում կատարել են մի շարք հատուկ առաջադրանքներ, այդ թվում՝ զորքերի ապահովման ուղղությամբ:
ՀՌՕ ռազմակայանի հակաօդային պաշտպանության և ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների զինծառայողներն էլ ճնշել ու ոչնչացրել են պայմանական հակառակորդի հետախուզական և հարվածային ԱԹՍ–ները:
Բարձրլեռնային զորավարժարանում ՌԷՊ մասնագետները տեղակայել են ռադիոընդունման կայաններ ու մշակել պայմանական հակառակորդի կապի համակարգերի խախտմանն ուղղված գործողություններ, կատարել են պայմանական հակառակորդի հետախուզական ու հարվածային ԱԹՍ-ների հայտնաբերման խնդիրները:
ՀՌՕ զենիթահրթիռային ստորաբաժանման անձնակազմը բոլոր տեսակի զինատեսակներից ոչնչացրել է պայմանական հակառակորդի ցածր թռչող անօդաչու թռչող թիրախներին նմանվող թիրախները: