ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է Տեղ գյուղի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված 4 զինծառայողների անունները։
«ՀՀ ինքնիշխան տարածքն անձնվիրաբար պաշտպանելիս զոհվել են զինծառայողներ Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999 թ.) Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989 թ.) Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997 թ.) Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994 թ.)»,– ասված է հաղորդագրությունում։
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության համար զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն այսօր` ժամը 16:00-ի սահմաններում, կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։
Ժամը 22:15-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ: