60 խոշոր հարկ վճարողներ աշխատողի չձևակերպման և ՀԴՄ–ի կիրառման խախտումներ են արել․ ՊԵԿ

2023 թ․ առաջին եռամսյակի ընթացքում բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. 2023 թ․առաջին եռամսյակի ընթացքում 60 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել են խախտումներ։ Այս մասին հայտնում են ՊԵԿ լրատվական բաժնից։
«Հատուկ հսկողություն պահանջող խոշոր 60 հարկ վճարողների մոտ արձանագրվել է աշխատողի չձևակերպման 10 և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման 54 դեպք»,–նշվում է հաղորդագրության մեջ:
Խախտումներ հայտնաբերվել են նաև շինարարության ոլորտի և հատուկ հսկողություն պահանջող խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրերի շրջանակում։
Բացահայտվել է շինարարության ոլորտում գործունեություն իրականացնող 12 հարկ վճարողների մոտ աշխատողի չձևակերպման 12 խախտման դեպք: