ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի - Sputnik. Անպիտան հրթիռների գործով Երևանի «Կենտրոն» քրեկատարողական հիմնարկում կալանքի տակ գտնվող ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը դատի է տվել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին և պաշտպանության նախարարությանը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։
Գալստյանը պահանջում է, որ դատարանը վերացնի «ՀՀ զինված ուժերի պահեստազոր արձակելու մասին» 28.10.2022թ. թիվ 3388-Ա հրամանը և 02.12.2022թ. թիվ 3666-Ա հրամանը:
Նշենք, որ գործը մակագրվել է դատավոր Անի Հարությունյանին։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հոկտեմբերի 2-ին Ստեփան Գալստյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է ԶՈւ կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում։