Սպասվում են տեղումներ. եղանակի տեսություն

Անձրևի կաթիլներ
Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 13-15, երեկոյան՝ 10-12 աստիճան տաքություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 10-14-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։
Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Եղանակի տեսություն
Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5 մ/վ, 11-12-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 10-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։
Երևանում ապրիլի 10-14-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:
Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 13-15, երեկոյան՝ 10-12 աստիճան տաքություն։