Մերձմոսկվայում ավտոպահեստամասերի պահեստ է այրվում

Այրվող շինության ընդհանուր մակերեսը մոտ 1000 քմ է։
Sputnik
Մերձմոսկովյան Նախաբինոյում ավտոպահեստամասերի պահեստ է այրվում, հրդեհի տարածքը ճշտվում է: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով արտակարգ ծառայությունների ներկայացուցչին։
«Նախաբինոյում՝ Պանֆիլովի փողոց, տուն 26ա հասցեում, ավտոպահեստամասերի շենքում տանիք է այրվում», - ասել է գործակալության զրուցակիցը:
Արտակարգ ծառայությունների ներկայացուցչի խոսքով՝ հրդեհից բռնկված շինության ընդհանուր մակերեսը մոտ հազար քառակուսի մետր է:
ԱԻՆ-ը հայտնում է, որ հրդեհի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավված է 13 միավոր տեխնիկա և 44 մարդ: