ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է։ Տեղեկությունը հայտնում է մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը։
«Գնացքներն աշխատում են գրաֆիկի համաձայն, և նրանց միջև միջակայքը6,5 րոպե է»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` Երևանի մետրոպոլիտենն ավելի վաղ հայտնել էր, որ անցել է միգծանի-երկկողմանի երթևեկության, քանի որ «Գարեգին Նժդեհ» կայարանի երկրորդ գլխավոր գծում գնացքի տեխնիկական խափանում է եղել։