ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները լրտեսել են Զելենսկուն․ ԶԼՄ

Վլադիմիր Զելենսկի
ՆԱՏՕ-ի ռազմական ծրագրերի արտահոսքի հետ կապված սկանդալը շարունակում է թափ հավաքել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,10 ապրիլի – Sputnik. Ամերիկյան հատուկ ծառայությունները լրտեսել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Պենտագոնի գաղտնի փաստաթղթերը, որոնք հայտնվել են համացանցում: Այս փաստաթղթերից մեկում նշված է, որ ԱՄՆ-ն «հետևել է» Ուկրաինայի առաջնորդին:
Զելենսկուն մոտ կանգնած աղբյուրը չի զարմացել այս իրավիճակից և այն անվանել է «սպասելի»։ Միևնույն ժամանակ նա ասել է, որ ուկրաինացի պաշտոնյաները խորապես հիասթափված են արտահոսքի պատճառով։
Ամերիկյան հետախուզության զեկույցում, որը հիմնված է ռադիոտեխնիկական հետախուզության տվյալների վրա, ասվում է, որ Զելենսկին փետրվարի վերջին առաջարկել է Ռոստովի մարզում ռուսական զորքերի տեղակայման վայրերին հարվածներ հասցնել անօդաչու թռչող սարքերի միջոցով, քանի որ Ուկրաինան չունի այնպիսի հեռահար զենք, որը կարող է հարվածել այդպիսի հեռավորությամբ։
Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը հետաքննում է որոշ նյութերի արտահոսքը, որոնցում նկարագրվում է ուկրաինական զորքերի վիճակը և դրանք ամրապնդելու ամերիկյան և ՆԱՏՕ–ական ծրագրերը: «New York Times» պարբերականը նշել է, որ մարտի սկզբով թվագրվող փաստաթղթերն իբր տարածվում են ռուսական իշխանամետ Telegram-յան ալիքներում։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով արտահոսքի մասին հարցին, ասել է` ՌԴ-ն կասկած չուներ, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ուղղակի կամ անուղղակի ներգրավված են հակամարտության մեջ:
Զելենսկին ասել է` ինչ կլինի, եթե Կիևը պարտվի Արտյոմովսկում