ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Զոհերի մասին դեռևս չի հաղորդվում, սակայն շենքի փլատակներում կարող է 4-10 մարդ լինել։ Ֆրանսիական bfmtv.com-ի փոխանցմամբ՝ լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Ժերալդ Դարմանենը։
Հիշեցնենք՝ այսօր գիշերը Մարսելում չորսհարկանի բնակելի շենք է փլուզվել, ապա հրդեհ է բռնկվել։ Տարբեր աստիճանի վնասվածքներով 5 մարդ հոսպիտալացվել է։
Նա ընդգծել է, որ այս պահին փլուզման հետևանքով դեռ զոհեր չկան։
Դարնանենը հայտնել է նաև, որ փլուզման պատճառը դեռևս հայտնի չէ, իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել։
Ավելի վաղ ֆրանսիական լրատվամիջոցները հայտնել էին, որ մասնակի փլուզվել է նաև հարևանությամբ գտնվող շենքը։ Վկայակոչելով ականատեսներին՝ հաղորդվում էր պայթյունի մասին, որը նախորդել է չորսհարկանի բնակելի շենքի փլուզմանը։