Մարսելի կենտրոնում չորսհարկանի շենք է փլուզվել․ կան տուժածներ

Տուժել են նաև հարևան շենքերը, քաղաքապետը չի բացառում, որ դրանցից մեկն էլ կարող է փլուզվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Մարսելի կենտրոնում չորսհարկանի շենքի փլուզման հետևանքով առնցվազն 5 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է «Ֆրանս Պրեսը»։
«Գիշերը ժամը 00:40 — ին (Երևանի ժամանակով 02:40-ին) փլուզվել է Տիվոլի փողոցի 17 հասցեում գտնվող շենքը, ինչի հետևանքով մասնակի փլուզվել է նաև հարևան տների մի մասը՝ համար 15-ը և 19-ը», - լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանը:
Նա նաև տեղեկացրել է, որ 5 մարդ է հոսպիտալացվել է։ Փլատակներում կարող են մարդիկ մնացած լինել, սակայն որոնողափրկարարական աշխատանքները դժվարացնում է շարունակվող հրդեհը։ Քաղաքապետի խոսքով՝ հարևանությամբ գտնվող շենքի փլուզման վտանգ էլ կա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ փլուզումը տեղի է ունեցել հզոր պայթյունից հետո: Ականատեսները պատմել են գազի ուժեղ հոտի մասին։