Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ. ինչպես են Գյումրիում նշել Զատիկը

Ազգային երգ ու պար, ուրախ տրամադրություն ու հավկիթախաղ. Գյումրիում այս տարի ևս փորձ էր արվել Սուրբ Հարության տոնը առանձնակի դարձնել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. Սուրբ Հարության տոնը Գյումրում նշվեց երգ ու պարով, հյուրասիրությամբ ու տոնածիսական խաղերով։
Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կարևորեց տոնի ժողովրդական նշանակությունը:
Գյումրիում նշել են Զատիկը
«Զբոսաշրջիկներին և քաղաքի հյուրերին շատ ավելի հետաքրքիր է այն ամենը, ինչն ավանդական է: Սա է պատճառը, որ ժողովրդականություն վայելող ազգային ավանդական տոներին ավելի մեծ ուշադրություն ենք դարձնում, և այս օրը լավագույն առիթներից է ներկայացնելու մեր ազգային ավանդականը և պրոպագանդել այն»,-նշեց պատասխանատուն հավելելով, որ, համախմբելով մշակութային կառույցների ներուժը՝ փորձ է արվուն տոնը դարձնել համաքաղաքային:
«Ուրախության կիրակի» խորագիրը կրող հիմնական միջոցառումը տեղի ունեցավ Աբովյան փողոցում: Տոնի խորհրդով հետաքրքիր միջոցառումներ էին պատրաստել թանգարանները: Միջոցառումներն ուղեկցվում էին ազգային-ժողովրդական երգ ու պարով, վարպետության դասերով:
1 / 9

Գյումրիում նշել են Զատիկը

2 / 9

Գյումրիում նշել են Զատիկը

3 / 9

Գյումրիում նշել են Զատիկը

4 / 9

Գյումրիում նշել են Զատիկը

5 / 9

Գյումրիում նշել են Զատիկը

6 / 9

Գյումրիում նշել են Զատիկը

7 / 9

Գյումրիում նշել են Զատիկը

8 / 9

Գյումրիում նշել են Զատիկը

9 / 9

Գյումրիում նշել են Զատիկը