Աշխարհը շախմատի նոր չեմպիոն կունենա. Կարլսենը հրաժարվել է խաղալ, Կարպովն էլ ապշած է

Ղազախստանի Աստանա քաղաքում կմեկնարկի մրցամարտը շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար
Առաջնության մրցանակային ֆոնդը երկու միլիոն եվրո է, իսկ հաղթողը ստանալու է մրցանակային ֆոնդի 60%-ը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Մի քանի ժամից Ղազախստանի Աստանա քաղաքում կմեկնարկի մրցամարտը շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։
Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հայտարարությունից հետո, որ չի պաշտպանի աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը, շախմատային թագին հավակնում են ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին ու հավակնորդների մրցաշարում 2-րդ հորիզոնականը գրաված չինացի գրոսմայստեր Դին Լիժենը։
ՖԻԴԵ–ն վարկանիշային նոր ցանկ է հրապարակել. ո՞ր հորիզոնականներում են հայ շախմատիստները
Հավելենք, որ Կարլսենը աշխարհի չեմպիոն է արդեն 10 տարի՝ 2013 թվականից։
Շախմատի աշխարհի առաջնության մրցանակային ֆոնդը երկու միլիոն եվրո է: Հաղթողը կստանա մրցանակային ֆոնդի 60%-ը:
Շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոն, ռուսաստանցի Անատոլի Կարպովը քննադատել է շախմատի միջազգային ֆեդերացիային, որը ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիին չի հայտարարել աշխարհի չեմպիոն այն բանից հետո, երբ նորվեգացի Մագնուս Կարլսենը հրաժարվել է նրա հետ խաղալ շախմատի համաշխարհային մրցախաղում:
«Եթե անկեղծ, ապա ես ընդհանրապես ապշած եմ։ Աշխարհի առաջնության հանդիպումները և դրանց անցկացման կանոնները հաստատվել են 19-րդ դարի վերջից։ Եվ եթե աշխարհի չեմպիոնը ինչ-ինչ պատճառներով հրաժարվում էր պաշտպանել տիտղոսը, ապա հաղթող էր հայտարարվում հավակնորդների մրցաշարը հաղթողը»,- հայտարարել է Կարպովը։
Նշենք, որ շախմատի աշխարհի առաջնությունում այն խաղացողը, ով կվաստակի 7.5 կամ ավելի միավոր, կհռչակվի աշխարհի 17-րդ չեմպիոն: Ոչ-ոքի արդյունքի դեպքում չեմպիոնը կորոշվի արագ շախմատի փլեյ-օֆֆում:
Բոլոր խաղերը սկսվելու են Հայաստանի ժամանակով 13:00-ին։
Առաջնությունը կավարտվի մայիսի 1-ին։