Ֆուտբոլի աշխարհի չեմպիոնը Թուրքիայի իշխող կուսակցության թեկնածուների ցանկում է

Մեսութ Օզիլ
Ենթադրություն կա, որ Օզիլը ընտրացուցակում ընդգրկվել է Ստամբուլից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Գերմանիայի հավաքականի կազմում ֆուտբոլի աշխարհի չեմպիոն դարձած Մեսութ Օզիլը, ով ավարտել է իր կարիերան, ընդգրկվել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամվորների թեկնածուների ցանկում։ Այս մասին հայտնում է Yeni Akit թերթը։
Ենթադրություն կա, որ Օզիլը ընտրացուցակում ընդգրկվել է Ստամբուլից։
Ընտրություններից առաջ քաղաքական հարված էր Էրդողանին. քաղաքագետը` ԱՄՆ-ի քայլերի մասին
Գերմանիայի հավաքականի կազմում ֆուտբոլի աշխարհի չեմպիոն դարձած Մեսութ Օզիլը մարտի վերջին հաստատել էր տեղեկություններն այն մասին, որ որոշել է ավարտել կարիերան։ Օզիլը Իսպանիայի չեմպիոն է, Գերմանիայի գավաթակիր, Իսպանիայի գավաթակիր և սուպերգավաթակիր, բացի այդ՝ նա չորս անգամ հաղթանակ է տարել Անգլիայի Գավաթում և երկու անգամ՝ Անգլիայի Սուպերգավաթում։ Գերմանիայի հավաքականի կազմում նա դարձավ աշխարհի առաջնությունների հաղթող (2014) և բրոնզե մեդալակիր (2010), ինչպես նաև երկու անգամ արժանացավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի (2012, 2016)։
Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները նախանշված են մայիսի 14-ին։ Մարտի 30-ին Թուրքիայի Գերագույն ընտրական խորհուրդը ներկայացրել է նախագահի 4 թեկնածուների վերջնական ցուցակը։ Նույն օրը երեկոյան ընտրարշավը պաշտոնապես մեկնարկել է։ Հիմնական մրցակիցներ են համարվում Էրդողանն ու Քըլըչդարօղլուն։