Թել Ավիվում` Յաֆֆո թաղամասի մոտակայքում, վարորդը առափնյա հատվածում մեքենայով մխրճվել է բազմության մեջ։ Նա նաև կրակել է անցորդների վրա, ապա նրա մեքենան կողաշրջվել է։ Մեկ մարդ մահացել է, 7-ը` վիրավորվել։
Ըստ լրատվամիջոցների` մահացել է Իտալիայից ժամանած 36-ամյա մի զբոսաշրջիկ։
Իսրայելի արտգործնախարարությունը հարձակումը ահաբեկչություն է որակել։
Բժիշկները հայտնել են, որ բոլոր տուժածներն օտարերկրացիներ են։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանձնարարել է մոբիլիզացնել ոստիկանության և բանակի պահեստազորայիններին։
Բազմության մեջ մխրճված վարորդը չեզոքացվել է։