Ռուստամ Բադասյանն ԱՄՆ Պետդեպի ներկայացուցչի հետ մաքսային հսկողության հարցեր է քննարկել

Ռուստամ Բադասյանն ԱՄՆ Պետդեպի ներկայացուցչի հետ մաքսային հսկողության հարցեր է քննարկել
Էն Գենզերը բարձր է գնահատել հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության միջազգային անվտանգության և զենքի չտարածման հարցերով առաջին փոխտեղակալ Էն Գենզերին և քննարկել հարկային ու մաքսային համագործակցության հիմնական ուղղությունները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունը։
«Բադասյանը ներկայացրել է դեռևս 2022 թվականի դեկտեմբերին ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները և դրանց իրականացման ընթացքը»,– ասված է հաղորդագրությունում։
Կողմերը մեկ անգամ ևս ընդգծել են EXBS ծրագրի շրջանակում ՀՀ ՊԵԿ մաքսային անցակետերում մաքսային զննման և թմրամիջոցների հայտնաբերման ժամանակակից սարքավորումներով համալրման անհրաժեշտությունը։ Քննարկվել են նաև մաքսային ոլորտում ռիսկերի համակարգի արդիականացմանն ուղղված մի շարք հարցեր։
ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը ներկայացրել է բարեփոխումների շրջանակում մաքսային ծառայողների պատրաստման դասընթացների արդյունքները։
Ռուստամ Բադասյանը փոխգործակցությունն ընդլայնելու հարցեր է քննարկել Վրաստանի դեսպանի հետ
Էն Գենզերն էլ բարձր է գնահատել կողմերի միջև արդյունավետ աշխատանքային հարաբերությունները և հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերը։
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՄՆ պետդեպարտամենտի Արտահանման վերահսկողության և սահմանների անվտանգության ծրագրի (EXBS) տարածաշրջանային ղեկավարը, ինչպես նաև Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի ղեկավարը։
ՊԵԿ–ը նախապատրաստվում է Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետի վերագործարկմանը