Գետափ–Մարտունի ավտոճանապարհի մի հատվածը միակողմանի փակ է. կամրջի փլուզման վտանգ կա

Ճանապարհ
Գետի ջրի հոսքը առաջացրել է հողաշերտի սահք՝ մոտ 27 խմ, մոտ 13 քմ ասֆալտապատ շերտը մնացել է առանց հողային զանգվածի հիմքի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ՀՀ Գեղարքունիքի մարզի Գետափ–Մարտունի ավտոճանապարհի մի հատվածը միակողմանի փակ է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է»,– ասված է հաղորդագրությունում։
Գետի ջրի հոսքը առաջացրել է հողաշերտի սահք՝ մոտ 27 խմ, մոտ 13 քմ ասֆալտապատ շերտը մնացել է առանց հողային զանգվածի հիմքի։ Փրկարարները սահմազատել են ավտոճանապարհի առավել վտանգավոր հատվածը: Մարզային ոստիկանության ծառայողների կողմից սահմանվել է հերթապահություն:
Նշենք, որ ՀՀ–ում կա ևս մի քանի փակ ճանապարհ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենա է այրվել