Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենա է այրվել

Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենա է այրվել
Մեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Երևան-Մեղրի ճանապարհին «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենա է այրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Վայոց Ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ապրիլի 8-ին` ժամը 00։27-ին, ահազանգ է ստացել, որ Գետափ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 121-րդ կմ-ին, «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Մ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։39-ին, մարվել՝ 01։06-ին: Մասամբ այրվել են ավտոմեքենայի անվադողերը, սրահը և շարժիչի հատվածը։
Փրկարարներն ավտոմեքենան տեղափոխել են ավտոքարշակի վրա:
Կապան-Տաթև ճանապարհին բեռնատար է շրջվել