Անկարայում մեկնարկել են Լավրովի և Չավուշօղլուի բանակցությունները

Արտգործնախարարների բանակցությունների ընթացքում քննարկելու է նաև Լեռնային Ղարաբաղի թեման։
Sputnik
Թուրքիայում մեկնարկել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և նրա թուրք գործընկերոջ` Մևլութ Չավուշօղլուի բանակցությունները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ըստ գործակալության` արտգործնախարարները քննարկելու են երկկողմ հարցեր, հացահատիկային գործարքը, Սիրիայում, Ղարաբաղում և Ուկրաինայում տիրող իրավիճակը։
Հիշեցնենք` Լավրովը Թուրքիա է մեկնել երեկ` ապրիլի 6-ին։