Ռուսաստանի մշակույթն իր ծավալի և ձեռքբերումների շնորհիվ չի կարելի «չեղարկել». Կուստուրիցա

Սերբ ռեժիսոր և երաժիշտ Էմիր Կուստուրիցան. Արխիվային լուսանկար
Բելգրադում նշել են «Ռուսական տան» հիմնադրման 90-ամյակը։ Ռեժիսորը, չնայած հենակներին, մասնակցել է արարողությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Ռուսական մշակույթը չի կարող «չեղարկվել»՝ շնորհիվ իր ծավալի, խորության և ձեռքբերումների, հայտարարել է աշխարհահռչակ սերբ ռեժիսոր և երաժիշտ Էմիր Կուստուրիցան Բելգրադում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի (Ռոսսոտրուդնիչեստվո) հիմնադրման 90-ամյակին նվիրված արարողության ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ Կուստուրիցան ժամանել է տոնակատարությանը գիպսով և հենակներով, նա ապաքինվում է ոտքի կոտրվածքից հետո: Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Բոցան-Խարչենկոն ՌԴ մշակույթի նախարարության կողմից նրան է հանձնել «Ռուս մեծ գրող Ֆ.Մ. Դոստոևսկի 1821-2021» մեդալը:

«Շատ ուրախ եմ, որ իմ անունը կապվում է մի մարդու հետ, որը բացահայտել է մարդկային ամենախորը գաղտնիքները և որն այժմ թույլ չի տալիս Արևմտյան Եվրոպայում հրաժարվել մշակույթից։ Առանց այդպիսի մարդկանց նրանք հեշտությամբ կկործանեին մշակույթը: Ծավալի, խորության ու ձեռքբերումների և հավերժական արժեքի շնորհիվ ռուսական մշակույթը երբեք չի կարող մերժում ստանալ», - մրցանակաբաշխության ժամանակ ասել է հայտնի ռեժիսորը։

Սերբիայի փոստը «Ռուսական տան» 90-ամյակին նվիրված հատուկ նամականիշներ է թողարկել, դրանք ներկայացրել են ներկաներին:
Տոնական ծրագրի երաժշտական մասում հայտնի վոկալիստ, ռուսական ռոմանսների կատարող Իրինա Կրուտովայի և ականավոր վիրտուոզ դաշնակահար Բորիս Բերեզովսկու համերգներն են կայացել։