Պրանկերներ Լեքսուսն ու Վովանը անկեղծության են դրդել Ֆրանսիայի նախկին նախագահին

Ֆրանսիայի նախկին նախագահը խոսել է ուկրաինական հակամարտության մեջ Եվրամիության դերի մասին։
Sputnik
Ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովը (Վովան) և Ալեքսեյ Ստոլյարովը (Լեքսուս) Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի անունից խոսել են Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:
Օլանդը նախ ընդունել է, որ Եվրամիությունն ու Ֆրանսիան Ուկրաինայի հակամարտության լիարժեք մասնակիցներ են, հետո ասել է, որ դա հերքվում է, որպեսզի ռազմական գործողությունները երկրի սահմաններից դուրս չգան։
«Նրանք չեն ուզում պատերազմող կողմ լինել այն իմաստով, որ Ռուսաստանը կարող է նրանց աջակցությունը որպես պատրվակ օգտագործել հարևան եվրոպական երկրի դեմ գործողությունների համար և աշխարհին ներքաշել պատերազմի մեջ, որը դուրս կգա Ուկրաինայի սահմաններից»,- նշել է Օլանդը։
Միաժամանակ նա համաձայնել է այն պնդման հետ, որ այժմ արևմտյան և ռուսական աշխարհների միջև պատերազմ է ընթանում, իսկ Ուկրաինան կռվում է ամբողջ Եվրոպական Միության համար:
Նախկին նախագահը նշել է, որ Ուկրաինային պետք է F-16 կործանիչներ փոխանցել, իսկ օդաչուներին կարող են մարզել ոչ միայն ԱՄՆ-ում։ «Ուկրաինան չպետք է խաղաղ բանակցություններ վարի, քանի դեռ ունակ է մարտական գործողություններ վարել»,–հավելել է նա։
YouTube-ը ջնջել Է ռուսաստանցի Վովա և Լեքսուս պրանկերների ալիքը «կանոնները խախտելու համար»
Օլանդը նաև համաձայնել է այն կարծիքի հետ, որ Մինսկի համաձայնագրերն ի սկզբանե ձեռնտու չեն եղել Ուկրաինային և ստորագրվել են ճնշման տակ: Նա հայտարարել է, որ Մինսկի համաձայնագրերի միակ նպատակը ժամանակային պատուհան ստանալն էր, որպեսզի Ուկրաինային վերականգնվելու և իր ռազմական հնարավորություններն ամրապնդելու հնարավորություն ընձեռվի:
Նախկին նախագահը նաև հիշել է Եվրամայդանի իրադարձությունները և Վիկտոր Յանուկովիչի պաշտոնանկությունը:
«Ես կարծում եմ, որ դու (Պորոշենկոն) այդ ժամանակ շատ կարևոր դեր խաղացիր։ Ես դեռ հիշում եմ, թե ինչպես եկաք Ելիսեյան պալատ, ձեզ ուղեկցում էր Կլիչկոն, դա գործընթացի հենց սկզբում էր։ Եվ եթե դուք այնտեղ չլինեիք, չէր լինի Մայդանը, և չէր լինի այն հաղթանակը, որը դուք տարաք Յանուկովիչին հեռացնելուց հետո։ Այդ պատճառով շատ կարևոր է հիշել քո այդ պատմական դերը»,-ասել է քաղաքական գործիչը։
Օլանդը նաև հայտարարել է, որ ամեն հարմար առիթով լրացուցիչ մատակարարումներ է խնդրում Ուկրաինայի զինված ուժերի համար: Նա կարծում է, որ Կիևը պետք է զինվորականների ուսուցում չպահանջող տեխնիկա ստանա:
Ուկրաինայի արտգործնախարարը խոստովանել է` Բելգորոդի ու Ղրիմի պայթյունների հեղինակն իրենք են