Իսրայելի ոստիկանությունը կրկին ռեյդ է կազմակերպել Տաճարի լեռան վրա

Իսրայելցի ուժայինները երկրորդ գիշերն անընդմեջ գործողություն են իրականացնում Ալ-Աքսա մզկիթում:
Sputnik
Մահմեդական հավատացյալների և Իսրայելի ոստիկանության միջև կրկին բախումներ են տեղի ունեցել Երուսաղեմի Տաճարի լեռան վրա:
Սոցցանցերում տարածվել են իսրայելցի ուժայինների գործողության կադրերը։
Առնվազն 11 մարդ է ձերբակալվել։
Հիշեցնենք, որ պաղեստինցիների և իսրայելցի ուժայինների միջև Ալ-Աքսա մզկիթում բախումներ էին տեղի ունեցել նաև ապրիլի 5-ի գիշերը: Այդ ժամանակ տասնյակ պաղեստինցիներ էին տուժել։ Ոստիկանությունը ձերբակալել է առնվազն 350 մարդու։
Իսրայելական ռեյդից հետո Արևմտյան ափի մի շարք քաղաքներում ցույցեր են սկսվել։
Իսրայելի գործողություններն արդեն դատապարտել են Հորդանանը, Եգիպտոսը, Իրանը և Թուրքիան։