ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները ոչնչացրել են պայմանական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը՝ Ալագյազ բարձրլեռնային զորավարժարանում ուսումնական ձմեռային շրջանի վերահսկողական ստուգման պարապմունքների ժամանակ: Այս մասին հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Հատուկ ջոկատայինները հետախուզություն են իրականացրել անծանոթ տեղանքում՝ «հակառակորդի» դիվերսիոն-հետախուզական խմբերի կենտրոնացման վայրերը բացահայտելու համար. մշակվել են քողարկված հրամանատարական կետերի, ռադիոկայանների և կապի հանգույցների, տեխնիկայի կուտակումների և զինամթերքի պահեստների հայտնաբերման մեթոդներ: Հայտնաբերվելուց հետո «հակառակորդը» ոչնչացվել է հաստիքային սպառազինության կրակով։
Հատուկ ջոկատայիններն իրականացրել են նաև թաքնված տեղաշարժ տեղանքում, երկարաժամկետ դիտակետերի կազմակերպում և գոյատևում հիմնական ուժերից մեկուսացված պայմաններում։
Հատուկ ուշադրություն է դարձվել ժամանակակից զենքի և հետախուզության տեխնիկական միջոցների մարտական կիրառման հմտությունների կատարելագործմանը, այդ թվում՝ դիտարկման նորագույն օպտիկական-էլեկտրոնային համալիրներին: