Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում նահանջել է երկու հորիզոնականով

Հայաստանի հավաքականը. Արխիվային լուսանկար
Ուժեղագույնների եռյակում Արգենտինայի, Ֆրանսիայի և Բրազիլիայի ազգային հավաքականներն են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 97-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում, որը հրապարակվել է կազմակերպության կայքում:
Նախորդ վարկանիշային ցանկի համեմատ Ալեքսանդր Պետրակովի թիմը երկու տողով նահանջել է։
Մեծ ֆուտբոլին ու Հայաստանի հավաքականին հրաժեշտ չեմ տվել. Դավիթ Յուրչենկո
Վարկանիշային աղյուսակը գլխավորում են աշխարհի չեմպիոն արգենտինացիները։ Նրանց հաջորդում են փոխչեմպիոն ֆրանսիացիները, ուժեղագույնների եռյակը եզրափակում է Բրազիլիան։ ՖԻՖԱ-ի վարանիշային ցանկի լավագույն տասնյակում են նաև Բելգիայի, Անգլիայի, Նիդեռլանդների, Խորվաթիայի, Իտալիայի, Պորտուգալիայի և Իսպանիայի հավաքականները:
Հիշեցնենք, որ այս տարի Հայաստանի հավաքականը ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ երկու հանդիպում է անցկացրել՝ Եվրո-2024-ի ընտրական փուլում զիջելով Թուրքիային (1:2) և ոչ ոքի խաղալով Կիպրոսի հետ ընկերական խաղում (2:2):