1945 թվականի ապրիլի 6-ին սկսվեց Բելառուսական 3-րդ ճակատի Քյոնիգսբերգի գործողությունը

Գերի հանձնվեց ավելի քան 90 000 զինվոր, նրանցից 2 000-ը սպաներ և գեներալներ էին։
Sputnik
1945 թվականի ապրիլի 6-ին սկսվեց Քյոնիգսբերգի հարձակողական գործողությունը։
Կարմիր բանակի զորքերը առաջին անգամ էին միաժամանակ գրոհում լավ ամրացված բերդի և քաղաքի վրա։ Մարտերը վարում էին գրոհային ջոկատները՝ տանկերի, հրանոթների և ականանետերի աջակցությամբ։
Քաղաքը գրավեցին ընդամենը 4 օրում՝ 1945թ․-ի ապրիլի 9-ին։
Գերի հանձնվեց ավելի քան 90 000 զինվոր, նրանցից ավելի քան 2 000-ը՝ սպաներ և գեներալներ։
1946 թ․-ի ապրիլի 7-ին ձևավորվեց ՌԽՖՍՀ Քյոնիգսբերգի մարզը, իսկ հուլիսի 4-ին՝ Մ.Ի. Կալինինի մահից հետո, քաղաքը վերանվանվեց Կալինինգրադ։