«Ոսկե սեր» ընկերության կարագ սերուցքային արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է

Կարագ
Կարագի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ` կասեցվել է «Ոսկե սեր» ընկերության կարագ սերուցքային «Սիրողական» արտադրատեսակի արտադրական գործունեությունը, տեղեկանում ենք տեսչական մարմնից։
Նշվում է, որ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Ոսկե սեր» ընկերությունում և պարզել, որ խախտվել են «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջները:
Լաբորատոր փորձաքննության արդյունքում՝ կարագ սերուցքային «Սիրողական» արտադրատեսակի նմուշն աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) ցուցանիշով չի համապատասխանել սահմանված նորմերին:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ` կասեցվել է կարագ սերուցքային արտադրատեսակի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: