Թրամփի ձերբակալությունը վկայում է լիբերալիզմի ճգնաժամի մասին. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. Արխիվային լուսանկար
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մեկնաբանել է Սպիտակ տան նախկին տիրոջ ձերբակալությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ձերբակալությունը, որը բացահայտ հայտարարում էր հաջորդ ընտրություններում առաջադրվելու իր հավակնությունների մասին, վկայում է ԱՄՆ-ում լիբերալ գաղափարախոսության ճգնաժամի մասին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Հենց սա էլ լիբերալիզմի ճգնաժամ է կոչվում։ Եվ սա այն երկրում, որտեղ համակարգը հայտարարված է բացարձակապես ազատ, որտեղ չկա ոչինչ, ինչը կզսպեր մարդկային ազդակների, կրքերի արտահայտումը, և դա կուռքի է վերածված...ավարտում է ինքն իրեն լափելով կամ ժխտելով»,-ասել է Զախարովան ռադիո Sputnik-ի եթերում։
Ապրիլի 4-ին Թրամփին 34 մեղադրանք է առաջադրվել գործնական փաստաթղթերը կեղծելու համար երկու կանանց, այդ թվում պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին վճարումների համար, նրանց ենթադրյալ կապի մասին լռելու նպատակով: Թրամփը հայտարարել է իր անմեղության մասին և ազատ է արձակվել Մանհեթենի քրեական դատարանից ։ Թրամփի փաստաբան Ջո Տակոպինան հայտարարել է, որ իր հաճախորդին առաջադրված մեղադրանքները փաստերից զուրկ են։
Մանհեթենի դատախազ Էլվին Բրեգի խոսքով` Թրամփն ու իր հանցակիցները։ 2015 թվականին նրանք պայմանավորվել են ԱՄՆ նախագահի ընտրություններից առաջ բացասական տեղեկատվությունը ճնշելու սխեմայի շուրջ: Նա հավելել է, որ սխեմայի շրջանակներում Թրամփը և մյուսները վճարել են երեք մարդու, որպեսզի թաքցնեն այն տեղեկությունները, որոնք կարող էին խանգարել նրան հաղթել ընտրություններում: Իր հերթին Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ականատես է դարձել «բարձր մակարդակով ընտրություններին միջամտելուն»` պնդելով, որ իր հետապնդումը քաղաքական հիմք ունի և տեղի է ունենում գործող նախագահ Ջո Բայդենի շահերից ելնելով: Թրամփը նաև հավելել է, որ ԱՄՆ-ն «դժոխք է գլորվում»: