ՌԴ պաշտպանության նախարարության վարչական շենքերից մեկում ծուխ է տարածվել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Ապրիլի 5-ին` ժամը 19.30–ի սահմաններում Մոսկվայում ՌԴ ՊՆ–ի վարչական շենքերից մեկում ծառայության հերթապահները ծխով պատված տարածք են հայտնաբերել։ Հրշեջ թիմի և ԱԻՆ–ի` դեպքի վայր մեկնած հաշվարկների ջանքերով ծուխն արագ մեկուսացվել է», – ասված է հաղորդագրությունում։
Դեպքի հանգամանքները պարզվում են, տուժածներ չկան։