Առնվազն 350 մարդ է ձերբակալվել Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում: Այս մասին հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը՝ հղում անելով Իսրայելի ոստիկանությանը:
«Ավելի քան 350 մարդ է ձերբակալվել Երուսաղեմի Ալ-Աքսա համալիրում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ պաղեստինյան լրատվամիջոցները գրել էին, որ տասնյակ պաղեստինցիներ են տուժել Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում իսրայելցի ուժայինների հետ բախումների ժամանակ:
Իսրայելական ռեյդից հետո Արևմտյան ափի մի շարք քաղաքներում ցույցեր են սկսվել։
Իսրայելի գործողություններն արդեն դատապարտել են Հորդանանն ու Եգիպտոսը։