ՀՀ-ն ու Ռուսաստանը բախվում են իրենց պետականությանը սպառնացող մարտահրավերների. ՌԴ դեսպան

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը
Կոպիրկինը կարծում է, որ Ռուսաստանը դաշնակիցների հետ հարաբերություններում առաջնորդվում է փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման սկզբունքներով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Հայաստանն ու Ռուսաստանն այսօր կանգնած են իրենց պետականությանը սպառնացող շատ լուրջ մարտահրավերների առջև, և այդ մարտահրավերներին դիմագրավելուն պետք է օգնության հասնեն նախնիների փառավոր մարտական ավանդույթները: Լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, որը մասնակցել է «Հիշողության այգի» ավանդական ակցիային։
Երևանի Հաղթանակի զբոսայգում Ռուսաստանի սահմանապահ Փառքի ծառուղում Հայաստանի պաշտպանության նախարարության, քաղաքապետարանի, պետական մարմինների ներկայացուցիչներ, դիվանագետներ, վետերաններ 100 կեչի են տնկել՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհված զինվորների:
Դիվանագետը հայտարարել է, որ երկկողմ հարաբերություններում պետք է գերակշռեն փոխըմբռնման և միմյանց նկատմամբ հարգանքի սկզբունքները: Նրա կարծիքով՝ կարևոր է պատրաստ լինել գործել այնպես, որ մեկ երկրի շահերը համադրվեն գործընկերների շահերի հետ։ Առանց դրա խաղաղ կայուն զարգացումն ուղղակի անհնար է։
«Այսօրվա իրադարձությունները ցույց են տալիս, թե որքան կարևոր է պատմության դասերը յուրացնելը։ Մենք պարզապես պարտավոր ենք դա հաշվի առնել։ Իսկ նրանք, ովքեր անտեսում են դրանք, դատապարտված են սխալները կրկնելու... Այսօր առավել քան երբևէ արդիական է այն, ինչ մենք անում ենք։ Պետք է պահպանել հիշողությունը և թույլ չտալ աղավաղել պատմությունը։ Պատմության խեղաթյուրումն իր հետ բերում է ցավ, չարիք և պատերազմ։ Մենք հիմա դա շատ լավ տեսնում ենք»,–կարծում է Կոպիրկինը։
Դիվանագետը հավելել է, որ Ռուսաստանը, Հայաստանը և մյուս եղբայրական երկրները մեծ նշանակություն են տալիս նացիզմի հերոսացման դեմ պայքարին: Այս չարիքի արմատները ժամանակին ամբողջությամբ չեն ոչնչացվել, ինչն էլ դարձել է այսօրվա անախորժությունների ու տառապանքների պատճառը։
Խաղաղապահներն անում են ամեն ինչ ԼՂ անվտանգությունն ապահովելու համար. ՌԴ դեսպան