Ձերբակալություն, դատ և փողոցային ակցիաներ. Դոնալդ Թրամփի մեկ օրը՝ կադրերով

Ապրիլի 4-ին Դոնալդ Թրամփը Նյու Յորքում կանգնել է դատարանի առաջ։ Դրանից առաջ Ֆլորիդայի իր կալվածքում նա պաշտոնապես ձերբակալվել էր 2 ժամով։ Վերջում նա ելույթ ունեցավ լրագրողների առջև: Օրվա ամենահետաքրքիր կադրերը՝ Sputnik Արմենիայի ֆոտոշարքում։
Sputnik
1 / 12

ԱՄՆ նախկին նախագահ Թրամփը լքում Է Թրամփի աշտարակը և ուղևորվում է Նյու Յորքի Մանհեթենի քրեական դատարան, 4-ը ապրիլի, 2023թ․

2 / 12

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ժամանում Է Նյու Յորքի Մանհեթենի քրեական դատարանի դահլիճ, 4-ը ապրիլի, 2023թ․

3 / 12

Դոնալդ Թրամփը դատարանի դահլիճում

4 / 12

Դոնալդ Թրամփի կողմնակիցները ընթանում են Հինգերորդ պողոտայով

5 / 12

Պաստառներով մարդիկ Մանհեթենի այգում, դատի ժամանակ

6 / 12

Դոնալդ Թրամփը ելույթ է ունենում Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում գտնվող իր Մար-ա-Լագո կալվածքում՝ Նյու Յորքում մեղադրանքի առաջադրվելուց ժամեր անց

7 / 12

Թրամփը ելույթ է ունենում Ֆլորիդա նահանգի Փալմ Բիչ քաղաքում գտնվող իր Մար-ա-Լագո կալվածքում, ենթադրյալ կաշառքի համար դատարան ներկայանալուց հետո , 4 ապրիլի 2023

8 / 12

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հրաժեշտ է տալիս իր ելույթից հետո

9 / 12

Դոնալդ Թրամփի աջակիցն իր շան հետ, հանրահավաքի ժամանակ

10 / 12

Թրամփի կողմնակիցներն ու հակառակորդները Նյու Յորքի Մանհեթենի շրջանային դատախազի գրասենյակի դիմացի մայթին գտնվող Քոլեքթ-Փոնդ զբոսայգում, բողոքի ակցիայի ժամանակ

11 / 12

Դոնալդ Թրամփի հակառակորդները բողոքում են Մանհեթենի շրջանային դատախազության դիմաց, Նյու Յորք, 4-ը ապրիլի, 2023

12 / 12

Դոնալդ Թրամփը հեռանում է դատարան ներկայանալուն հաջորդած մամուլի ասուլիսից հետո

Ապրիլի 4-ին Մանհեթենի քրեական դատարանում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրանք է առաջադրվել 34 դրվագով: Նրան մեղադրում են փաստաթղթեր կեղծելու և հանցագործությունը թաքցնելու փորձի մեջ։ Մեղադրանքների համակցությամբ նրան մինչև 136 տարվա ազատազրկում է սպառնում։ Մինչ ընթերցվում էր մեղադրանքը, շրջանային դատախազության շենքի մոտ զուգահեռաբար երկու ակցիա է անցկացվել՝ ի պաշտպանություն Թրամփի և ընդդեմ նրա։
Հիմնական մեղադրանքը Թրամփի խորհրդական Մայքլ Քոենի կողմից պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսի փաստաբանին իբր 130 հազար դոլար վճարելն է՝ քաղաքական գործչի հետ նրա ինտիմ կապի մասին լռելու համար: Դատախազության կարծիքով՝ այդ կերպ նա փորձել է ազդել 2016 թվականի ընտրությունների վրա։
Մեղադրող կողմը նաև պնդում է, որ American Media Inc. ընկերությունը իբր 30 հազար դոլար է վճարել Trump Tower-ի նախկին դռնապանին, որը պնդում էր, որ տեղեկություններ ունի Թրամփի արտամուսնական երեխայի մասին։ Նույն ընկերությունը, դատախազության վարկածով, 150 հազար դոլար է վճարել մի կնոջ, որը պնդում էր, որ Թրամփի հետ սեռական հարաբերություններ է ունեցել:
Որոշ վերլուծաբանների կարծիքով, այս դատավարությունը նախաձեռնողների նպատակն է խանգարել Թրամփին հաղթել ընտրություններում: Այսինքն՝ շեղել նրան լիարժեք ընտրարշավ անցկացնելուց, քանի որ դատավարությունը կարող է տևել մի ամբողջ տարի։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի քրեական հետապնդումը կարող է նրան կշիռ հաղորդել Հանրապետական կուսակցության ընտրազանգվածի աչքում, սակայն ընտրություններում ավելի կարևոր են անկախ ընտրողների ձայները, իսկ նրանց արձագանքը դատավարությանը դժվար է կանխատեսել:
ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել քրեական իրավախախտման համար և նա ձերբակալվել է, թեկուզ մի քանի ժամով: Կալանքը վերացնելուց հետո Թրամփը վերադարձել է Ֆլորիդայի Փալմ Բիչում գտնվող իր տուն: