Արմավիրի մարզի տներից մեկի նկուղում թմրանյութ է հայտնաբերվել

Sputnik
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներն իրականացնելիս՝ քրեական վարույթի շրջանակներում զննություն են կատարել Լենուղի գյուղի 30-ամյա մի բնակչի մառանում։
Տեղեկությունը հայտնում են ոստիկանության լրատական ծառայությունից։
Հայտնաբերվել են մոտ 67 գրամ կանեփի սերմերով խառնուրդ, ընդհանուր 10 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածներ և 4 փաթեթ կանեփի սերմեր։
Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։