ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Վորոնեժում տղամարդը 19-րդ հարկից ընկել է մեքենայի վրա և ողջ մնացել` ոտքի կանգնելով փրկարարների օգնությամբ։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է քաղաքի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։
Միջադեպի տեսանյութը հայտնվել է ապրիլի 3-ի երեկոյան տեղական տելեգրամյան ալիքներում։ Կադրերում երևում է` ինչպես են փրկարարները տղամարդուն դուրս բերում մեքենայի բեռնախցիկից, որտեղ, ենթադրաբար, հենց ընկել է։ Տղամարդը ոտքի է կանգնում և փրկարարների ուղեկցությամբ գնում, ամենայն հավանականությամբ, դեպի շտապօգնության մեքենան։
«Կոլեսնիչենկո փողոց հասցեով կանչ էր ստացվել ապրիլի 3-ի երեկոյան։ 1982 թվականին ծնված տղամարդը 19-րդ հարկից ընկել է մեքենայի վրա», – ասել է գործակալության զրուցակիցը։ Նրա խոսքով` տուժածին ծանր վիճակում` գլխի և ողնաշարի վնասվածքով հիվանդանոց են տեղափոխել։