Մի քիչ էլ կտաքանա. եղանակի տեսություն

Երևան
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 4-ի գիշերը, 5-8-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Ապրիլի 4-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը»։

Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ, ապրիլի 5-8-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-5-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում ապրիլի 4-ին, 5-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 5-8-ը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Մայրաքաղաքում ապրիլի 4–ի գիշերը եղել է 6-8 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +17....+19 աստիճան։