Պետերբուրգում պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 32-ի

Պետերբուրգում պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 32-ի
Պայթյունի հետևանքով տուժած 10 մարդ ծանր վիճակում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Սանկտ Պետերբուրգի սրճարաններից մեկում պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 32-ի, 10 հիվանդի վիճակը ծանր է: Տեղեկությունըհայտնում է Ռուսաստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Օպերատիվ տվյալներով՝ Սանկտ Պետերբուրգում սրճարանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել է 32 մարդ, մեկ մարդ մահացել է: Տուժածներից 10-ի վիճակը գնահատվում է ծանր, 16-ի վիճակը՝ միջին ծանրության, նրանց թվոմ կա14 տարեկան աղջիկ, 5-ի վիճակը բավարար է», - նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ պացիենտներն անհրաժեշտ ամբողջ օգնությունը ստանում են ստացիոնար պայմաններում, հոսպիտալացումից ևս մեկ տուժող հրաժարվել է հոսպիտալացումից, նրան ամբուլատոր պայմաններում է օգնություն ցուցաբերվել:
Պետերբուրգում պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 32-ի
Ապրիլի 2-ին Սանկտ Պետերբուրգում՝ Ունիվերսիտետսկայա փողոցի սրճարանում, պայթյուն է տեղի ունեցել, մեկ մարդ է զոհվել։ Պարզվել է, որ ռազմական թղթակից Վլադլեն Թաթարսկին է (իսկական անունը՝ Մաքսիմ Ֆոմին): ՌԻԱ Նովոստիի աղբյուրը հայտնել է, որ պայթուցիկ սարքը բերել է, ենթադրաբար, երեկոյի այցելու աղջիկներից մեկը, տուփի մեջ արձանիկ է եղել՝ Թաթարսկու նվերը:
Հարուցվել է քրեական գործ՝ հանրության համար վտանգավոր եղանակով սպանության հոդվածով։ Սանկտ Պետերբուրգում միջոցառում կազմակերպած «Կիբեռֆրոնտ Z» շարժումը հայտնել է, որ իրենք անվտանգության միջոցներ են ձեռնարկել, սակայն դրանք բավարար չեն եղել: